Ռոստովի նավթաբազայում բռնկված հրդեհը չեն կարողանում մարել
23/08/2024 17:12
Նմանատիպ
ՌԴ Ռոստովի շրջանում գտնվող նավթաբազայում բռնկված հրդեհը վեցերորդ օրն է՝ չի հաջողվում մարել։ РИА Новости-ին այդ մասին հաղորդել են շրջանի ղեկավարությունից։
Կիրակի օրը Ռոստովի շրջանի ղեկավար Վասիլի Գոլուբևը հայտնել էր, որ շրջանի հարավ-արևելյան ուղղությամբ ԱԹՍ-ով գրոհ է եղել, ինչի հետևանքով բռնկվել է Պրոլերատսկի բենզինի պահեստը։ Քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել։ Տեղի իշխանությունների տեղեկություններով՝ երեքշաբթի արդեն հրդեհն ընդգրկել էր շուրջ 10 հազար քառ․ մետր տարածք, տուժել է 41 հրշեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում