Նիդեռլանդներում կապի համակարգերի մասսայական խափանում է

Նիդեռլանդներում կապի համակարգերի մասսայական խափանում է

Նիդեռլանդներում շարքից դուրս են եկել կապի միջոցները՝ այդ թվում արտակարգ իրավիճակների հետ կապի միջոցները։ Խափանումը սկսվել է երեկ ուշ երեկոյան։

Ինչպես հաղորդում է NOS հեռուստաալիքը,  C2000 հաղորդակցական ողջ համակարգի աշխատանքը, որից օգտվում են ոստիկանության, պահպանության ծառայողները խափանված է։ 

Չի աշխատում նաև  P2000 համակարգը, որից օգտվում են հրդեհային ծառայությունը, ոստիկանությունը, շտապ օգնությունը։ Խնդիր ունի նաև DigiD համակարգը, որի օգնությամբ Նիդեռլանդների բնակիչները կապ են հաստատում պետական մարմինների հետ՝ օնլայն ռեժիմում։

Խափանման պատճառով կանգնեցված է  նաև օդային շարժը Էյդհովենի օդանավակայանում, բայց դեռևս պարզ չէ՝ կապված են արդյոք այդ երկու հանգամանքներն իրար հետ, թե ոչ։ Մասնագետները խափանումների պատճառը դեռևս չեն բացահայտել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում