Իբրահիմովիչը դեռ պատրաստ չէ միանալ ընդհանուր խմբին

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դեռ չի ապաքինվել: Շվեդ հարձակվողը բուժման կուրս է անցնում սեպտեմբերին ստացած ոտնաթաթի վնասվածքից հետո: Նա դեռ պատրաստ չէ միանալ ընդհանուր թիմին:

Հայտնի է, որ գալիք շաբաթվա սկզբում Իբրան նորից բուժզննում կանցնի ու դրանից հետո կարելի կլինի խոսել նրա վերադարձի ժամկետի մասին: Հայտնի չէ` նա կկարողանա մասնակցել «Մարսելի» դեմ նոյեմբերի 9-ին կայանալիք խաղին, թե ոչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում