«Daily Star». Հնարավոր է` Բալոտելլին Իտալիա վերադառնա

«Daily Star»-ը գրում է, որ «Նապոլիի» ղեկավարությունը ցանկանում է գնել «Լիվերպուլի» հարձակվող Մարիո Բալոտելլիի տրանսֆերը:

Հիշեցնենք, որ իտալացին անցած ամռանն է տեղափոխվել Անգլիա 16 միլիոն ֆունտ սթերլինգի դիմաց, սակայն դեռ չի կարողանում դրսևորել իրեն ու արդարացնել ակումբի ղեկավարության սպասելիքները: 

Բրիտանական մամուլում շրջամառվով լուրերի համաձայն` «Լիվերպուլի» ղեկավարությունն արդեն հասկացրել է, որ մտադիր է բաժանվել 24-ամյա Բալոտելլիից:  Այսպիսով, «Նապոլին» օգտվում է առիթից ու իտալացու համար պատրաստ է 10 միլիոն ֆունտ առաջարկել: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում