Yerevan
18
+5°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Մխիթարյանը կխաղա Բորուսիայի լեգենդների հրաժեշտի խաղում

Մխիթարյանը կխաղա Բորուսիայի լեգենդների հրաժեշտի խաղում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստներ Լուկաս Պիշչեկի ու Յակուբ Բլաշիկովսկու հրաժեշտի խաղին։

Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 5-ին՝ Դորտմունդում։ Կմրցեն Պիշչեկի ու Բլաշիկովսկու ընկերների թիմերը: Մխիթարյանը կխաղա Պիշչեկի թիմից: Ինչպես փոխանցում է Armsport.am-ը, այս մասին հայտնում է դորտմունդյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

Մխիթարյանը «Բորուսիայում» հանդես է եկել 2013-2016 թվականներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում