Տուրե. Գոլ խփելով Մարիոն շնչում է

«Լիվերպուլի» պաշտպան Կոլո Տորեն Անգլիական լիգայի գավաթի «Սուոնսիի» դեմ խաղից հետո (2:1) նշել է, որ խփած գոլը դրական ազդեցություն կթողնի իր թիմակից Մարիո Բալոտելլիի ելույթների վրա:

-Հարձավողի համար գոլերը օդի պես են: Գոլ խփելով Մարիոն շնչում է: Հիմա, երբ նա առաջին գոլը խփեց, կլինեն նաև նորերը: Դա շատ կարևոր է Մարիոյի ինքնավստահության համար: Բալոտելլին հիանալի ֆուտբոլիստ է, նրան պարզապես գոլերն էին պակասում: 

Մարիոն ընկերս է, ու ես փորձել եմ օգնել նրան: Բոլորս թիմում հասկանում ենք, որ նա բարձրակարգ ֆուտբոլիստ է,-ասել է Տուրեն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում