Իտալիայի հյուսիսում ջրհեղեղներ են․ վիճակն աղետալի է

Իտալիայի հյուսիսում ջրհեղեղներ են․ վիճակն աղետալի է

Հորդառատ անձրևները հեղեղել են Իտալիայի հյուսիսը՝ առաջացնելով բազմաթիվ փլուզումներ։ Միլանի շրջակայքում ու մի շարք շրջաններում ջրհեղեղներ են։

Պեմոնտոյում փրկարարները փնտրում են 58-ամյա ֆերմերին, ում տրակտորի հետ քշել տարել է ջուրը։  

Վալ-դի-Սուզա շրջանում ջուրը, դուրս գալով ափերից, փլուզել է երկու կամուրջ, քանդել ճանապարհը․ երկու ավան անցել են ջրի տակ։

Գենուայում 100 կմ/ժամ արագությամբ  քամին գետնին է տապալել հսկա ծառեր, ափերից միանգամից դուրս են եկել մի քանի գետեր․ կաթվածահար են ավտոմոբիլային ու երթակուղային ճանապարհները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում