Անչելոտի. Կասկած չկա, թե այս անգամ ով է արժանանալու «Ոսկե գնդակին»

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարծում է, որ այս տարի «Ոսկե գնդակի» հավակնորդների մեջ Կրիշտիանու Ռոնալդուին հավասարը չկա: Ավելի վաղ ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը նշել էր, որ «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերն է արժանի մրցանակին:

«Իհարկե, Բլատերը չէր կարող չասել: «Ոսկե գնդակը» միշտ լայն քննարկում է ունենում, սակայն այս տարի մտորելու իմաստ չկա: Անցյալ տարի Ռոնալդուի հետ մրցակցում էին Ֆրանկ Ռիբերին և Լեո Մեսսին, սակայն այս անգամ բոլոր տիտղոսներն ու գոլերն ասում են իրենց խոսքը: Կասկած չկա, թե այս անգամ ով է արժանանալու «Ոսկե գնդակին»,-ասել է Անչելոտին:   

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում