Գվարդիոլա. Շվայնշտայգերը շուտով կսկսի մարզվել ընդհանուր թիմում

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի առողջացման գործընթացը:

-Մոտ է Շվայնշտայգերի առողջացման վերջնական փուլը: Կարծում եմ, որ նա շուտով կսկսի մարզվել ընդհանուր թիմի հետ: 

Նրա վերադարձի հստակ ժամկետը կախված է ֆիզիոթերապևտից ու բժշկից: Երբ Բաստիանը դադարի ցավ զգալ, կվերսկսի ելույթները,-ասել է մարզիչը:

Հիշեցնենք, որ ծնկի վնասվածքի պատճառով Շվայնշտայգերն ընթացիկ մրցաշրջանում որևէ հանդիպման չի մասնակցել: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում