Վահագնի թաղամասի մոտ վթարի է ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժնի պետին սպասարկող «Toyota»-ն. կան վիրավորներ
10/09/2024 13:12
Նմանատիպ
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Վահագնի թաղամասի հարևանությամբ բախվել են «Toyota» և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Աղբյուրը հայտնում է, որ «Toyota»-ն հաշվառված է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության հաշվեկշռում և սպասարկում է ոստիկանության Նաիրիի բաժնի պետին, իսկ հետևի համարանիշներն էլ հանել էին, որը պարեկները հայտնաբերեցին ավտոմեքենայի մեջ։
Բախման հետևանքով «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ճանապարհի բաժանարար գոտում՝ բախվելով երկաթե էլեկտրասյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում