Պայթյուն՝ Հրազդան ՋԷԿ-ում. կան վիրավորներ և զոհ

Պայթյուն՝ Հրազդան ՋԷԿ-ում. կան վիրավորներ և զոհ

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի հարակից ձուլարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին, որ վիրավորներից 2-ի ոտքերը եղել են անդամահատված։

Օպերատիվ տեղեկություններ են ստացվել նաև, որ պայթյունի հետևանքով մեկ հոգի մահացել է, սակայն այդ տեղեկությունը ոստիկաններն ու քննիչները պարզում են։

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում։

Ավելի ուշ պարզվել է, որ վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում