Լիբանանում տեղի ունեցածը կարող է կրկնվել աշխարհի ցանկացած կետում․ փորձագետը զգուշացնում է
Նմանատիպ
Ռուսաստանի սոցիոլոգիական հետազոտությունների փորձագիտական խմբի ղեկավար Գլեբ Կուզնեցովը տեսակետ է հայտնել, որ Լիբանանում սեպտեմբերի 17-ին ու 18-ին կապի միջոցների զանգվածային պայթյունները կարող են հետագայում տեղի ունենալ ամբողջ աշխարհում։
Կուզնեցովի խոսքը փոխանցելով՝ Gazeta-ն գրում է․ «Իսրայելի հետախուզությունը՝ «Մոսսադը»-ը կազմակերպել է նման գաջեթների զանգվածային արտադրություն և դրանց արտադրությամբ զբաղվող ընկերությունը չէր կարող արտադրել հինգ հազար գաջեթ և հարյուր ռադիոկայան»։
«Ավելի ճիշտ կլինի ասել, որ գործարանն աշխատել է ամենօրյա ռեժիմով՝ մի քանի տարվա շարունակ, և հայտնի չէ, թե ուրիշ ինչ է արտադրվել այնտեղ»,-ասել է փորձագետը։
Կուզնեցովը նաև ասել է, որ նման դեպքեր կարող են տեղի ունենալ որտեղ ասես, քանի որ անվտանգության ապահովման ավանդական մեթոդներն ի վիճակի չեն դրանք կանխելու։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին «Հեզբոլլահի» հազարավոր անդամների ձեռքում պայթել են փեյջերները, որի հետևանքով 4 հազար մարդ է տուժել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում