Եվրոպայում ջրհեղեղներ են․ Իտալիայում աղետի գոտուց հազարավոր մարդկանց են տարհանել
Նմանատիպ
Իտալիայում չդադարող ջրհեղեղներ են։ Բոլոնիայում, Ռավեննայում և Ֆորլում գետերը հունից դուրս են եկել։ Աղետի գոտուց, ինչպես նաև այն վայրերից, որտեղ կա ջրհեղեղի վտանգ, տարհանել են հազարավոր մարդկանց։ Այդ մասին հայտնում է Euronews-ը։
Իտալիայի իշխանությունները բնակիչներին հորդորել են խուսափել ուղևորություններից ու հնարավորության դեպքում աշխատել տնից։
Չեխիայում վտանգի տակ են հայտնվել նոր շրջաններ։ Երկրի հարավ-արևմուտքում Լուժնիցա գետի մակարդակը հասել է չափազանց բարձր մակարդակի։ Այդուհանդերձ, իշխանությունների գնահատմամբ, բնակչությունը տարհանելու կարիք չկա։ Երկրի հյուսիս-արևելյան շրջաններ են ուղարկվել զինվորականներ՝ բնակիչներին օգնելու համար։ Ռազմական ուղղաթիռներով հումանիտար օգնություն է հասցվել այդ շրջաններ։ Վիճակն աղետալի է նաև Օստրավա քաղաքում․ ավելի քան 400 բնակիչ տարհանվել է ու տուն վերադառնալ չի կարողանում։
Լեհաստանում նույնպես իրավիճակն աղետալի է։ Վարչապետ Դոնալդ Տուսկի գնահատմամբ՝ շատ ծանր է Կլոձկո քաղաքի վիճակը, որը գտնվում է Չեխիայի հետ սահմանին։ Լեհաստանի տուժած շրջաններում արդեն 16 հազար մարդ է գտնվում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում