Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ճանաչվել է 100-ամյակի լավագույն թիմ

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ճանաչվել է 100-ամյակի լավագույն թիմ

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ)-ն Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Մրցանակաբաշխությունը կայացել է ՖԻԴԵ-ի հիմնադրման 100-ամյակի առթիվ:

Հայաստանի հավաքականը Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն է, աշխարհի և Եվրոպայի թիմային առաջնության հաղթող։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում