Երևանում ԱԱԾ աշխատակիցը «Range Rover»-ով մխրճվել է բնակչի տան տարածք
Նմանատիպ
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Հովհաննես Կարապետյանը իր վարած «Range Rover» մակնիշի «60 DO 088» համարանիշի ավտոմեքենայով Շահամիրյանների փողոցում բախվել է երկաթե պաշտպանիչ սյուներին, ապա գազախողովակներին, գազի հաշվիչին, առաջ ընթացել, բախվել թիվ 75 տան պատին ու երկաթե դարպասին, կոտրել դրանք ու մասամբ հայտնվել բնակչի տան տարածքում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն սկսվել է գազի արտահոսք:
Աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդը սկզբում հրաժարվել է սթափության թեստ հանձնել այնուհետև պարզվել է, որ խմածության ամենաբարձր աստիճանն է, ինչի համար 1 տարի ավտոմեքենա վարելու իրավուքից զրկվել է:
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Հ. Կարապետյանը աշխատում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում