«Comedy Club»-ը կշարունակի լինել եթերում

«Comedy Club»-ը կշարունակի լինել եթերում

«Comedy Club» հումորային շոուն չի փակվում։ Հաղորդման եթերում այդ մասին հայտարարել են Գարիկ Խարլամովը և Պավել Վոլյան` նշելով, որ պատրաստվում են 20-րդ եթերաշրջանին։

«Այսօր մենք ձեզ իսկապես կարևոր լուր ենք հայտնում։ Այո, հրաժեշտ ենք  տալիս հին «Comedy Club»-ին և ասում բարև «Comedy Club»-ի նոր՝ 20-րդ եթերաշրջան»,- հեռուստաշոուի թողարկման սկզբում ասել են հաղորդավարները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին «Գազպրոմ-մեդիա» ընկերությունը (որին պատկանում է ТНТ հեռուստաալիքը) տարածել էր  պրոդյուսեր Գարիկ Խարլամովի հայտարարությունը՝ «Comedy Club»-ի փակվելու մասին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում