ԱՄՆ չեմպիոնի կոչումը վիճարկելու են երեք հայ շախմատիստներ

ԱՄՆ չեմպիոնի կոչումը վիճարկելու են երեք հայ շախմատիստներ

Հոկտեմբերի 11-ից 24-ը Միացյալ Նահանգների շախմատային մայրաքաղաք Սենթ-Լուիսում անցկացվելու են ԱՄՆ տղամարդկանց եւ կանանց առաջնությունները, որոնց մասնակցելու են այդ երկրի 12-ական ուժեղագույն շախմատիստներ:

Տղամարդկանց պայքարում չեմպիոնի տիտղոսը վիճարկելու են Լեւոն Արոնյանն ու Սամուել Սեւյանը, իսկ կանանց առաջնությունում՝ Տաթեւ Աբրահամյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում