Սաբելյա. Մեսսին թիմային շահերը գերադասում է անձնականից

Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան նշել է, որ հարձակվող Լիոնել Մեսսին առանցքային դերակատարություն է ունեցել հավաքականի` Աշխարհի առաջնությունում ցուցադրած խաղում: Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը եզրափակչում պարտվեց Գերմանիային, իսկ «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը ստացավ առաջնության լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:

«Ազգային հավաքականի համար Մեսսին օրինակ է: Ես շատ գոհ եմ Բրազիլիայում կայացած Աշխարհի առաջնության ժամանակ նրա ցուցադրած խաղից: Նա թիմային շահերը գերադասում է անձանականից: Աշխարհի առաջնության ժամանակ ևս դա երևաց»,-Սաբելյայի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում