Ա Սերիա. 9-րդ տուրում «Միլանը» ոչ-ոքի խաղաց, «Ինտերը» հաղթեց (տեսանյութ)
30/10/2014 02:04
Նմանատիպ
Իտալիայի առաջնության 9-րդ տուրի շրջանակում կայացած «Կալյարի»-«Միլան» խաղում թիմերը մեկական գնդակ խփեցին: 24-րդ րոպեին Վիկտոր Իբարբոյի խփած գոլին 10 րոպե անց պատասխանեց Բոնավենտուրան:
Միլանյան մյուս թոփ-թիմը` «Ինտերը», հյուրընկալել էր «Սամպդորիային» և նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց: Միակ գոլը 90-րդ րոպեին խփեց Մաուրո Իկարդին` հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը:
Այժմ «Միլանն» ունի 16 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, իսկ «Ինտերը» 15 միավորով 8-րդ տեղում է:
Իտալիայի առաջնություն, 9-րդ տուր
«Կալյարի»-«Միլան»` 1:1
Գոլերը` Իբարբո 24՛ – Բոնավենտուրա 34՛
«Ինտեր»-«Սամպդորիա»` 1:0
Գոկրը` Իկարդի 90՛ (11 մետրանոց)