Էլ մուկ, էլ ձուկ. ԱԺ աշխատակազմի ղեկավարի մականունը պարզելու հետքերով. «Ժողովուրդ»
Նմանատիպ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, պարզվում է, իր մտերիմ շրջապատում մականուն ունի: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ Էրեբունի վարչական շրջանի՝ իր բնակության վայրի հարակից տարածքներում, մտերիմ շրջապատում Դավիթ Առաքելյանին «ձուկ» մականունով են դիմում:
Նրա արդեն նախկին ընկերներից մի քանիսը պատմեցին, որ բոլորը գիտեն, թե Դավիթին ինչպես են դիմում, եւ ինքն էլ վաղուց վատ չի զգում իր մականվան համար:
«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցմամբ դիմել է Դավիթ Առաքելյանին եւ հետաքրքրվել՝ ինչի հետեւանքով է այդ մականունն առաջացել, ում կողմից, ինչու են իրեն այդպես բնորոշում եւ ինչպես է վերաբերվում մականվանը:
ԱԺ աշխատակազմի ղեկավարը, սակայն, ո’չ հաստատել, ո’չ էլ հերքել է տեղեկությունը:
Ի պատասխան մեր հարցման՝ ԱԺ աշխատակազմից գրել են. ««Տեղեկատվության ազատության մասին» օրենքի իմաստով այն հարցում չի հանդիսանում, քանի որ ուղղված չէ տեղեկություն հանդիսացող որեւէ տվյալի ստացմանը»:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին էլ «մուկ» մականունով էին դիմում, եւ ինքը՝ Աբրահամյանը, տարիներ առաջ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր, որ իր տատն է իրեն «մուկ» ասել, քանի որ փոքր ժամանակ կոնֆետները թաքուն, «մկան նման կերել է»:
Սակայն Դավիթ Առաքելյանի դեպքում «ձուկ» մականվան մանրամասները պարզել չկարողացանք:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ նաև Telegram-ում