Հըզբոլլահը 28 ռազմական գործողություն է իրականացրել Իսրայելի դեմ
Նմանատիպ
Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ 28 ռազմական գործողություն է իրականացրել Իսրայելի բանակի դեմ, այդ թվում՝ հարվածներ ռազմական օբյեկտներին և գործողություններ՝ Հարավային Լիբանանի մի շարք սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, Ցախալի առաջխաղացման փորձերը կասեցնելու նպատակով:
«Իսլամական դիմադրությունը մինչև հոկտեմբերի 3-ի ժամը 19.00-ն իրականացրել է 28 ռազմական գործողություններ՝ տարբեր մարտական առաջադրանքներով, ներառյալ գործողությունները, որոնց նպատակն է կանխել իսրայելական հակառակորդի էլիտար ստորաբաժանումների առաջխաղացման փորձերը Հարավային Լիբանանի մի շարք սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, ինչպես նաև կանխել նրանց կողմից հարվածները զորանոցներին, ռազմական օբյեկտներին և առաջնային գծի հատվածներում գտնվող բնակավայրերին, – ասվում է «Հեզբոլլահի» մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում