Հայ սամբիստը հաղթել է ադրբեջանցի մարզիկ Ալիևին՝ ստիպելով նրան ինքնակամ հրաժարվել մրցապայքարից

Հայ սամբիստը հաղթել է ադրբեջանցի մարզիկ Ալիևին՝ ստիպելով նրան ինքնակամ հրաժարվել մրցապայքարից

Կիպրոսի Լառնակա քաղաքում կայացած Սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի եռօրյա առաջնությանը Հայաստանի սամբոյի հավաքականը նվաճեց 9 մեդալ՝ 2 արծաթե և 7 բրոնզե։

Մրցաշարի ամենադրամատիկ պահին 71 կգ քաշային կարգի հայ մարզիկ Մհեր Օհանյանը բրոնզե մեդալի համար պայքարեց ադրբեջանցի Ալիև Խուդաբաղիշի հետ։

Հայ մարզիկը ադրբեջանցուն մի քանի րոպե շարունակ մրցագորգի վրա «տանջել է», ինչից հետո Ալիևն ինքնակամ խնդրել է դադարեցնել գոտեմարտը, արդյունքում՝ Մհեր Օհանյանը ՀՀ սամբոյի հավաքականին հաղթանակ է պարգևել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում