«Հզբոլլահ»-ն ԱԹՍ է արձակել Նեթանյահուի տան ուղղությամբ
19/10/2024 13:01
Նմանատիպ
«Հզբոլլահի» անօդաչու թռչող սարքերից մեկն արձակվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ ծովափնյա Կեյսարիա քաղաքում գտնվող տան ուղղությամբ: Այդ մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
«ԱԹՍ-ն արձակվել է վարչապետի նստավայրի ուղղությամբ։ Վարչապետն ու նրա կինն այնտեղ չեն եղել, միջադեպի հետևանքով տուժածներ չկան», – ասված է հաղորդագրության մեջ:
Լիբանանից արձակված մյուս երկու դրոնները խոցվել են ՀՕՊ ուժերի կողմից, ինչի արդյունքում գործարկվել են Թել Ավիվում գտնվող բոլոր շչակները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում