«3+3» ձևաչափով նիստի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր
19/10/2024 16:35
Նմանատիպ
Ստամբուլում կայացած «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ նիստի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն։
Համատեղ հռչակագրում ընդգծվում է տարածաշրջանային տնտեսական համագործակցության ներդրումը երկրների միջև վստահության ամրապնդման, ինչպես նաև բարգավաճման և կայունության ապահովման գործում: Որոշվել է ուսումնասիրել տրանսպորտի, կապի, առևտրի, էներգետիկայի, ներդրումների և փոխգործակցության ոլորտներում համագործակցության հնարավորությունները:
Ինչպես նշված է հաղորդագրությունում՝ հռչակագրում ընդգծվել է նաև երկխոսության միջոցով տարածաշրջանում խաղաղության և կայունության աջակցության կարևորությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում