Ռուդոլֆ Գարբոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Ռուդոլֆ Գարբոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Բուլղարիայում ընթացող մինչև 22 տարեկանների Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց ադրբեջանցի Նիջաթ Հուսեյնովին ու դարձավ մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն։

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 19-ին, բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանն էր դարձել Եվրոպայի կրկնակի չեմպիոն։ 21-ամյա Էլիդան մինչև 22 տարեկանների առաջնության 60 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը վիճարկում էր ուկրաինուհի Տատյանա Դովգալի հետ։ Համառ ու դժվարին մենամարտի երրորդ ռաունդում նա գերազանցեց մրցակցին ու հաղթանակ տարավ։

Առաջնությունն այս տարի անցկացվում է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։

Հիեցնենք նաև, որ մեկ տարի առաջ նույն տարիքային խմբում Էլիդա Քոչարյանը Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել էր Մոնտենեգրոյում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում