Ո՞վ է իրականացրել Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչությունը

Ո՞վ է իրականացրել Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչությունը

Թուրքիայի իշխանությունները ենթադրում են, որ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունն իրականացրել են, ամենայն հավանականությամբ, «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» անդամները։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան:

Չորեքշաբթի օրը պայթյունը որոտացել Է Անկարայի Քահրամանկազան շրջանում՝ ռազմական ինքնաթիռներ և տիեզերական սարքավորումներ արտադրող թուրքական TUSAŞ կորպորացիայի շենքի մոտ, որին հաջորդել է հրաձգությունը: Հարձակվողներից երկուսը ոչնչացվել են իրավապահ մարմինների կողմից։ Անկարայի գլխավոր դատախազությունը ահաբեկչության հետաքննություն է սկսել։ Ահաբեկչության զոհ է դարձել 5 մարդ, տուժել է 22-ը։

«Ահաբեկիչների ինքնության նույնականացման գործընթացը շարունակվում է։ Մեր գնահատմամբ՝ ահաբեկչությունը «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» ձեռքի գործն է։ Հենց որ ստանանք հստակ ապացույցներ, կկիսվենք հանրության հետ»,-լրագրողներին հայտնել Է նախարարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում