«Հայկական ժամանակ»-ը ներկայացնում է բուհական ընդունելության անցողիկ ոչ վերջնական արդյունքները

Բուհական ընդունելության քննաթյուններից հետո անցողիկ միավորները պաշտոնապես կհրապարակվեն վաղը’ հուլիսի 15-ին:
Բայց, մինչ այդ «Հայկական ժամանակ»-ին հաջողվել է ոչ պաշտոնական աղբյուրներից ձեռք բերել անցողիկ միավորների մի որոշ մասը: Ներկայացվող անցողիկ միավորները թեև վերջնական չեն, բայց շատ մոտ են դրան, պաշտոնականի ու վերջնականի տարբերությունը կարող է լինել ընդամենը տասնորդական միավորներ:

Թերթը նշում է, որ վերջին տարիներին պետական բուհերի անցողիկ միավորները նվազելու միտում էին դրսևորում: Այս տարի, հաշվի առնելով, որ քննությունների ժամանակ արձանագրվում էին համեմատաբար բարձր միջին միավորներ, կանխատեսվում էր, որ անցողիկ միավորները նույնպես համեմատաբար բարձր են լինելու: Բայց, օրինակ, 2010 թվականի անցողիկ միավորների հետ համեմատության արդյունքում (չենք նշում 2011-ի մասին, որովհետեւ այդ տարի շրջանավարտներ չկային-խմբ.) պարզ է դառնում, որ մի շարք դեպքերում անցողիկ միավորները նույնիսկ նվազել են: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, Երևանի պետական համալսարանի իրավագիտության, միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ֆակուլտետների վճարովի տեղերին: Իրավագիտության դեպքում, օրինակ, 2010-ին անցողիկ միավորը 52 էր, այս տարի’ 50: Միջազգային հարաբերություններում 51.5 էր, այս տարի’ 48.25: Քաղաքագիտություն մասնագիտության դեպքում նախանցած տարի անցողիկ միավորը 49 էր, իսկ այս տարի’ 44.75: Զգալի նվազել են նաև ԵՊՀ կենսաբանություն մասնագիտության անցողիկ միավորները’ 22-ից հասնելով 15.75-ի: Իսկ ահա լրագրության անցողիկ միավորը 24-ից բարձրացել է’ հասնելով 42.5-ի: Թերթը նշում է, որ իր տեղեկություններով’ Երևանի գյուղակադեմիայում բավականին թափուր տեղեր են մնացել, և այդ բուհ կընդունվեն այն դիմորդները, որոնք դրական միավոր են ստացել:

Ահա եւ ցանկը.

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
իրավագիտություն
վճարովի – 50
միջազգային հարաբերություններ
վճարովի – 48.25
քաղաքագիտություն
անվճար – 57.25
վճարովի – 44.75
տնտեսագիտություն
վճարովի – 45.75
ռոմանագերմանական (անգլերեն)
անվճար – 57.25, վճարովի – 45.25
բանասիրություն (հայ., ոուս.)
վճարովի – 31.5
պատմություն
վճարովի – 42.5
ֆիզիկա
անվճար – 37 վճարովի – 23.5
մաթեմատիկա
անվճար – 33.25 վճարովի – 22
ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
վճարովի – 31.5
արևելագիտական (արաբագիտություն)
անվճար-55 վճարովի – 44.5
սոցիոլոգիա
վճարովի – 39
հոգեբանություն
անվճար – 53.75
վճարովի – 34

կենսաբանություն
վճարովի – 15.75

Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

հայոց լեզու և գրականություն
անվճար – 44.25 վճարովի – 26
պատմություն
վճարովի – 32.5
մանկավարժություն և մեթոդիկա
վճարովի – 22.75
ֆիզիկա
վճարովի – 15.5
մաթեմատիկա
անվճար – 32.75 վճարովի – 17

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏ. ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ճարտարապետություն և դիզայն
վճարովի – 24.5
տնտեսագիտություն
անվճար – 31.75 վճարովի – 15
համակարգչային նախագծման ֆակուլտետ
անվճար – 31.36 վճարովի -16.57

Վ. ԲՐՅՈԻՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

անգլ. բանասիրություն
վճարովի – 40
ռուս բանասիրություն
վճարովի – 35.5
ֆրանսերեն
վճարովի – 30.25
գերմաներեն
վճարովի – 28.75

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ֆինանսներ
վճարովի – 51
կառավարում
վճարովի – 47.75
տնտեսագիտության տեսություն
անվճար – 53.25 վճարովի – 44.5

Մ. ՀԵՐԱ8ՈԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

բուժական գործ
վճարովի – 24.5
ստոմատոլոգիա
վճարովի – 21
դեղագործություն
վճարովի – 20

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՊՈԼԻՏԵԽՆԻԿ)

կիբեռնետիկա
անվճար – 33 վճարովի – 24.75
ռադիոտեխնիկա և կապ
անվճար – 32.5 վճարովի – 28.75
էներգետիկա
անվճար – 28.75 վճարովի – 17.75

Հետևեք մեզ նաև Telegram-ում