Պուտինը չի շնորհավորի Թրամփին․ Պեսկով

Պուտինը չի շնորհավորի Թրամփին․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում շնորհավորել Դոնալդ Թրամփին` ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ինձ հայտնի չէ նախագահի՝ ընտրությունների կապակցությամբ Թրամփին շնորհավորելու ծրագրերի մասին: Եկեք չմոռանանք, որ խոսքը ոչ բարեկամական երկրի մասին է, որը և՛ ուղղակի, և՛ անուղղակի ներգրավված է մեր պետության դեմ պատերազմում», – նշել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում