Խաղաղության պայմանագրի շուրջ Բաքվի հետ համաձայնություն դեռ չկա
07/11/2024 13:20
Նմանատիպ
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության դեռ չեն եկել խաղաղության պայմանագրի ամբողջական տեքստի շուրջ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
«Այս պահին Բաքվի հետ պայմանագրի բոլոր կետերի վերաբերյալ վերջնական համաձայնություն չկա»,- նշեց Կոստանյանը, հավելելով, որ այս պահին պայմանավորվածություններ չկան նաև երկրների ղեկավարների կամ արտգործնախարարների հնարավոր հանդիպումների վերաբերյալ։
«Բայց մեզ հետաքրքրում է նման հանդիպումների ինտենսիվությունը»,- ընդգծեց նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում