Ուկրաինան 1,35 մլրդ դոլարի չափով դրամաշնորհ է ստացել ԱՄՆ-ից

Ուկրաինան 1,35 մլրդ դոլարի չափով դրամաշնորհ է ստացել ԱՄՆ-ից

Կիևը մտադիր է շարունակել աշխատել արևմտյան գործընկերների հետ ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացման համար, նա Վաշինգտոնից ստացել է 1,35 միլիարդ դոլարի դրամաշնորհ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել Է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։

Ուկրաինայի վարչապետն իր Telegram ալիքում գրել է, որ միջոցները կուղղեն հումանիտար և սոցիալական առաջնահերթ ծրագրերին։ Նրա խոսքով՝ ամերիկյան կառավարությունն այդ միջոցներն ուղարկել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով։

Politico թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Ջո Բայդենի հեռացող վարչակազմը ծրագրում է մինչև ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը 6 մլրդ դոլար ուղարկել Ուկրաինային, որը Կոնգրեսը հատկացրել է Կիևին։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը նոյեմբերի 10-ին հաստատել է Բայդենի վարչակազմի մտադրությունը։ Նա նաև հայտարարել է, որ Բայդենը փորձում է իշխանության ղեկին մնացած օրերի ընթացքում համոզել Թրամփին չհրաժարվել շարունակել օգնել Ուկրաինային։

Գերագույն Ռադայում Բայդենի՝ օգնության տրամադրումն արագացնելու փորձերն արդեն համարել են տագնապալի ազդանշան, ինչը Թրամփի երդմնակալությունից հետո իրավիճակի կտրուկ վատթարանալու նշան է:

Կիևում բազմիցս հայտարարել են, որ երկիրն ինքնուրույն կարող է ծածկել միայն բյուջեի ռազմական մասը, մնացածը ֆինանսավորվում է դաշնակիցների օգնությամբ։ Կառավարությունը 2025 թվականի բյուջեի նախագիծը Ռադա է ներկայացրել, որում ներկայացված է 1,6 տրլն գրիվնայի (38,68 մլրդ դոլար) չափով դեֆիցիտ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում