Ֆրանսիան չի զիջի Արցախցիների իրավունքների հարցում

Ֆրանսիան չի զիջի Արցախցիների իրավունքների հարցում

2023 թ. նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանն ամրագրեց Լեռնային Ղարաբաղը հարկադրված լքած հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքը։ Մեկ տարի անց Ադրբեջանին ուղղված այս հրամանը մնում է անկատար։ Այս մասին գրել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

«Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի՝ ոչ արցախցիների վերադարձի իրավունքի, ոչ էլ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցում»,- հավելել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում