Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Նմանատիպ
Լրտեսության համար մեղադրվող ԼՂ նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 18 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է «Sputnik Արմենիա»-ն։
Գարնանը Արցախից Հայաստան տեղափոխված և անմիջապես կալանավորված Սարգիս Գալստյանը մեղադրանքը չի ընդունում, թեև ինքնախոստովանական ցուցմունք էր տվել, թե Ադրբեջանի օգտին լրտեսություն է արել, ապա հրաժարվել ցուցմունքից։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն ավելի վաղ «Ազատությանն» ասել էր, թե պաշտպանյալը ինքնախոստովանական ցուցմունք տվել է իրավապահների սպառնալիքների ներքո։ Քննչական կոմիտեից, սակայն, հերքել էին սպառնալիքների ներքո ցուցմունք տալը։
Փաստաբանի փոխանցմամբ՝ վճիռը բողոքարկելու են վերաքննիչ ատյան։
Հիշեցնենք, որ Գալստյանը 2018-2023 թվականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել Արցախում։ Շուշիի վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է եղել, կրթության նախարարությունում՝ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ապա՝ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում