Դատախազությունն ընթացք է տվել` գործադուլ արած վարորդների վերաբերյալ փոխքաղաքապետի հաղորդմանը
Նմանատիպ
ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի հաղորդմանը։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ «Երևանի ավտոբուս» ընկերության աշխատակիցները՝ ավտոբուսի վարորդները, երեկ վաղ առավոտից գործադուլ են իրականացրել՝ դժգոհություն հայտնելով աշխատանքային պայմաններից և աշխատավարձերից:
Քաղաքապետարանից հայտարարել էին, որ վարորդների պահանջները անտրամաբանական են եւ որ նրանք խոսում են շանտաժի լեզվով: Տիգրան Ավինյանը նշել էր, որ գործադուլ հայտարարած ոչ մի վարորդի հետ կոմպրոմիսի չեն գնա։ Արդյունքում 32 վարորդ ազատվել է աշխատանքից, իսկ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ պահանջելով քննել վարորդների գործողությունները։
«Հաղորդում եմ ներկայացրել, որպեսզի նախաքննությամբ պարզվի՝ արդյոք գործ ունենք պարզապես աշխատանքային պարտականությունները չկատարելու հետ, որն առաջացրել է ծանր հետևանքներ, թե՞ առանձին անձանց մասով գործ ունենք այլ երևույթի հետ, երբ հակաօրինական վարքագիծը հատել է նաև քրեական օրենսդրության սահմանը»,- նշել էր Գրիգորյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում