Թրամփը քննարկման է հրավիրել Google-ին, Microsoft-ին, Meta-ին, Snap-ին, TikTok-ին

Թրամփը քննարկման է հրավիրել Google-ին, Microsoft-ին, Meta-ին, Snap-ին, TikTok-ին

Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմը դեկտեմբերի կեսերին հրավիրել է հանդիպման հինգ խոշոր տեխնոլոգիական ընկերությունների, այդ թվում են Google-ը Microsoft-ը, Meta-ն։ հանդիպումը միտված է թմրանյութերի առցանց վաճառքի դեմ պայքարին։ Այս մասին Reuters-ի փոխանցմամբ հայտնել է The Information հրատարակությունը:

Ըստ հրատարակության տվյալնների՝ հինգշաբթի օրը Թրամփի առաջին նախագահության նարկոբարոն Ջիմ Քերոլի և Թրամփի անցումային թիմի ներկայացուցիչները էլեկտրոնային նամակներ են ուղարկել երեք տեխնոլոգիական հսկաներին, ինչպես նաև Snap-ին և TikTok-ին՝ նրանց հրավիրելով հեռախոսազրույցի։ Այս մասին հրատարակությանը փոխանցել է նամակագրությանն անմիջականորեն ծանոթ մեկը։

Պաշտոնատար անձինք ցանկանում են ընկերություններից լսել իրենց առաջնահերթությունների և ինտերնետի միջոցով դեղերի վաճառքի հետ կապված խնդիրների լուծման ցանկացած խոչընդոտի մասին։

Նոյեմբերին Թրամփը Truth Social-ում գրառում է կատարել և հայտնել, որ կաշխատի Միացյալ Նահանգներում լայնածավալ գովազդային արշավի վրա, որը բացատրելու է, թե որքան վնասակար է ֆենտանիլը մարդկանց համար և սպառնացել է բարձր մաքսատուրքեր սահմանել Մեքսիկայից և Կանադայից ներմուծվող ապրանքների վրա, եթե այդ երկրները չդադարեցնեն ֆենտանիլի առևտուրն ու անօրինական միգրացիան:

The Wall Street Journal-ը մարտին հայտնել էր, որ ԱՄՆ դատախազությունը հետաքննում է Meta ընկերությանը՝ արդյո՞ք այն շահույթ է ստացել Facebook-ի և Instagram-ի միջոցով թմրանյութերի վաճառքից և տարածումից:

Հունվարին eBay-ը համաձայննել է վճարել 59 միլիոն դոլար։ Ընկերությունը բավարար միջոցներ չի ձեռնարկել, որպեսզի հանցագործները կեղծ դեղեր, այդ թվում՝ ֆենտանիլ հաբեր պատրաստելու համար սարքեր չգնեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում