Հովիկ Աղազարյանի` պետական գաղտնիքի արտահոսք անելու հարցը Հակակոռուպցիոն կոմիտեում է
09/12/2024 18:29
Նմանատիպ
ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու։
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հիշցնենք, որ ՔՊ-ականներ Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանը, ինչպես նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էին, որ նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը պետական գաղտնիք պարունակող ինֆորմացիայի արտահոսք է կատարել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում