Ռուս գեներալի սպանությունը կազմակերպել են Ուկրաինայի հատուկ ծառայությունները․ Reuters

Ռուս գեներալի սպանությունը կազմակերպել են Ուկրաինայի հատուկ ծառայությունները․ Reuters

ՌԴ ԶՈւ Քիմիական պաշտպանության գործարանի գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի սպանությունը կազմակերպվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը։

«Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Մոսկվայում հատուկ գործողության շրջանակում սպանել է ռուս գեներալ Կիրիլովին»,- նշում է գործակալությունը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ի առավոտյան Մոսկվայի Ռյազանսկի պողոտայում պայթուցիկ սարք է գործի դրվել, որը տեղադրված է եղել բնակելի տան շքամուտքի մոտ դրված ինքնագլորի մեջ, ինչի արդյունքում զոհվել են Կիրիլովն ու նրա օգնականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում