Գերմանիայում Եվրամիությունից դուրս գալու կոչ են արել
Նմանատիպ
Գերմանական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը կոչ է արել Գերմանիային դուրս գալ Եվրամիությունից։ Պատճառը՝ Գերմանիայի տնտեսության վրա ԵՄ-ի բացասական ազդեցությունն է: Այս մասին գրել է Bloomberg գործակալությունը։
Bloomberg-ի հետ զրույցում Գերմանիայի կանցլերի պաշտոնում ԱԳՀ-ի թեկնածու Ալիսա Վոյդելը քննադատել է Եվրամիությանը երկրի ավտոմոբիլային արդյունաբերությունը քայքայելու համար և առաջարկել բլոկը վերածել ազատ առևտրի գոտու:
«ԵՄ սոցիալիստական քաղաքականությունը ոչնչացրել է Եվրոպայում շուկայական մեխանիզմը»,- հայտարարել է Վոյդելը:
«Մեզ պետք է ազատ առևտուր եվրոպական երկրների միջև։ Մեզ պետք չեն բյուրոկրատները, որոնք գաղափար չունեն, թե ինչ են անում և կոտրում են մեր հիմքը Եվրամիությունում»,-ընդգծել է նա:
Նրա խոսքով՝ Գերմանիայի ավտոմոբիլային հատվածը «խաբվել է» մինչև 2035 թվականը ներքին այրման շարժիչներով նոր տրանսպորտային միջոցների վաճառքի ԵՄ արգելքի պատճառով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում