Tesla-ն բանակցություններ է վարում ինքնակառավարվող տրանսպորտի շուրջ
Նմանատիպ
Tesla-ն սկսել է բանակցություններ վարել ինքնավար տրանսպորտի իր տեխնոլոգիայի վերաբերյալ։ Նախնական բանակցությունները տեղի են ունենում Տեխաս նահանգի Օսթին քաղաքի իշխանությունների հետ: Այս մասին հայտնում է Bloomberg News-ը:
Ըստ տվյալների՝ Tesla-ի աշխատակիցը տրանսպորտային միջոցների անվտանգության պահանջները պարզելու համար մայիսից շփվել է ինքնակառավարվող մեքենաների քաղաքային աշխատանքային խմբի հետ։
Հոկտեմբերին իր միջոցառման ժամանակ, որը նվիրված է եղել Հոլիվուդում ռոբոտաքսուն, Tesla-ն ներկայացրել է երկար սպասված Cybercab-ի նախատիպը, որը ինքնակառավարվող և անկառավարելի փոխադրամիջոց է:
Նշվում է, որ ավելի ուշ Իլոն Մասկը հայտարարել էր եկող տարի իր տեխնոլոգիայի «անվերահսկելի տարբերակը» ներկայացնելու պլանների մասին՝ Կալիֆոռնիայի և Տեխասի վարորդներին օգնելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում