Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կրկին կկիրառի «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռը․ Պուտին

Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կրկին կկիրառի «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռը․ Պուտին

Անհրաժեշտության դեպքում ռուսական բանակը կարող է կրկին կիրառել միջին հեռահարության նոր «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռը, սակայն դեռ չի շտապում դա անել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի գագաթնաժողովից հետո պատասխանելով լրագրողների հարցերին։

ՌԴ նախագահը հիշեցրել է Վերջերս ռուսական զորքերի կողմից բարձր ճշգրտության հեռահար զենքով Ուկրաինայի ուղղությամբ համալիր հարվածի մասին: Նրա խոսքով՝ եթե անհրաժեշտ լինի միջին հեռահարության ավելի հզոր զենքի կիրառում, ապա Ռուսաստանն այն կօգտագործի։ «Դա գաղտնիք չէ, մենք էլ չենք թաքցնում, և ես ասել եմ, որ մենք դեռ շատ չունենք «Օրեշնիկ» համակարգերից։ Մենք չենք շտապում դրանք կիրառել, քանի որ այդ զենքը հզոր է։ Այն նախատեսված է որոշակի խնդիրների լուծման համար»,- ընդգծել Է Պուտինը։

Նա հավելել է, որ Ռուսաստանն արդեն սկսել է «Օրեշնիկի» սերիական արտադրությունը և նախատեսում է ստեղծել անհրաժեշտ թվով համալիրներ՝ դրանց մի մասը տեղակայելով Բելառուսի տարածքում:

«Մենք գործում ենք համակարգված։ Բայց մենք չենք բացառում այսօր, վաղը կիրառելու հնարավորությունը, եթե նման անհրաժեշտություն լինի»,- եզրափակել է նախագահը ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում