ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնում
29/12/2024 11:59
Նմանատիպ
Նախաձեռնող խմբի անունից լիազորված եմ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով սկսում ենք կուսակցություն հիմնադրելու գործնթաց։ Այս մասին հայտարարել է Հովիկ Աղազարյանը։
«Կուսակցության անվանումը լինելու է՝ «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն»-ՄԱՍԿ։
Հիմնադիր համաժողովի անցկացման վայրի, օրվա, ժամի մասին կհայտարարենք 2025 թվականի հունվարի երեքին»,- նշել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում