Ի՞նչ է քննարկել Հովիկ Աղազարյանի կուսակցության հիմնադրման նախաձեռնող խումբը

Ի՞նչ է քննարկել Հովիկ Աղազարյանի կուսակցության հիմնադրման նախաձեռնող խումբը

ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, 30.12.2024թ. կայացել է Կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի ընդլայնված նիստ` հետևյալ օրակարգով.

1.Կուսակցության անվանման հարցը,

2. Կուսակցության Կանոնադրության և Ծրագրի նախագծերի պատրաստման հարցը,

3.Հիմնադիր Համագումարի անցկացման հարցը։

Որոշվեց՝

1. Կուսակցությունը անվանել «Միասնական ազգային սահմանադրական կուսակցություն» (ՄԱՍԿ),

2. Մինչև 16.01.2025թ. ավարտին հասցնել Կուսակցության Կանոնադրության և ծրագրի նախագծերի պատրաստման աշխատանքները,

3. Կուսակցության հիմնադիր Համագումարը հրավիրել 2025 թվականի փետրվարի 8ին, առավոտյան ժամը 10ին, ք. Երևան, Ամիրյան փողոցի 1 շենքում` «ԱՐՄԵՆԻԱ ՄԱՐԻՈԹ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում