Մոսկվա-Երևան չվերթի օդանավում տղամարդ է մահացել

Մոսկվա-Երևան չվերթի օդանավում տղամարդ է մահացել

Այսօր` հունվարի 3-ին, Մոսկվա–Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել։ Ընկերությունից հայտնում են, որ մահացածը միջին տարիքի` մոտ 50 տարեկան տղամարդ է:

Տղամարդուն, ում ինքնազգացողությունը վատացել էր, դեռևս օդանավում տևական ժամանակ առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, այդ թվում` ուղևորների մեջ գտնվող երկու բժշկի կողմից:

Ընկերությունից նշում են, որ օդանավի վայրէջքից հետո շտապօգնության երկու բրիգադ է մոտեցել բուժօգնության համար, ցավոք, քաղաքացու կյանքը փրկել չի հաջողվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում