Արմավիրի մարզում մայրը իր նորածին աղջկան նետել է արտաքնոցը

Արմավիրի մարզում մայրը իր նորածին աղջկան նետել է արտաքնոցը

Այսօր՝ հունվարի 3-ին, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչը իր նորածին երեխային նետել է արտաքնոցը։ Այս մասին հայտնում է Shamshyan. com-ը։

Դեպքի վայր են ժամանել փրկարարները, որպեսզի նորածնի մարմինը արտաքնոցից դուրս բերեն։

Աղբյուրի տեղեկություններով՝ նորածնի մայրը դեկտեմբերի 30-ին «թունավորում» ախտանիշներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները կարողացել են փրկել նրա կյանքը, իսկ արդեն մի քանի օր հսկայածավալ աշխատանքների արդյունքում Արմավիրի մարզ քրեական և համայնքային ոստիկաններին հաջողվել է պարզել իրականությունը և բացատրական աշխատանքների արդյուքնում մայրն այսօր հայտնել է, որ նա նորածնին լույս աշխարհ է բերել, ապա նետել իրենց տան արտաքնոցը։ Նորածինն աղջիկ է եղել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում