Այսօր Սմբատ Շահազիզի հիշատակի օրն է
05/01/2025 10:52
Նմանատիպ
1908 թվականի հունվարի 5-ին մահացել է բանաստեղծ, հրապարակախոս և մանկավարժ Սմբատ Շահազիզը (Շահազիզյան)։
Ես լսեցի մի անուշ ձայն,
Իմ ծերացած մոր մոտ էր.
Փայլեց նշույլ ուրախության,
Բայց ափսո՜ս, որ երազ էր։
Եվ մեղեդին տխուր, մայրենի,
Հիշեց մանկության օրեր․
Մորս համբույրն ես զգացի,
Ա՜խ, ափսո՜ս, որ երազ էր։
Կրծքին սեղմեց կարոտագին․
Աչքերս սրբեց, շատ թաց էր, ―
Բայց արտասուքս գնում էին․․․
Ա՜խ, այդ ինչո՞ւ երազ էր․․․
Սմբատ Շահազիզ
Հետևեք մեզ նաև Telegram-ում