Ըստ Հարի Ռեդնապի` Մոուրինյոն կարող է դառնալ ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչը

«Քուինզ Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապն Անգլիայի առաջնության 10-րդ տուրի` «Չելսիի» հետ խաղից առաջա գովասանքի խոսքեր է ուղղել «ազնվականների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հասցեին:

-Յուրաքանչյուր ակումբում նա ապացուցել է, որ բարձրակարգ մարզիչ է: Հնարավոր չէ հաղթել Չեմպիոնների լիգայում, եթե դու թոփ-մարզիչ չես: Մոուրինյոյի թիմում թոփ-խաղացողներ են, և նա գիտի` ինչպես նրանցից ստանալ առավելագույնը: Նա դեռ երկար կաշխատի և գուցե դառնա ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչը:

Ժոզե Մոուրինյոն իդեալական մարզիչ է. չեմ կարող որևէ թերություն նշել: Չեմ կասկածում, որ նա կարող է անել այն, ինչ արեց սըր Ալեքս Ֆերգյուսոնը «Մանչեսթեր Յունայթեդում»: Եթե նա համաձայնի «Չելսիում» մնալ ևս 15 տարի, ապա հաստատ կարող է հասնել Ֆերգյուսոնի արդյունքին: Նրանբազում հաջողություններ են սպասվում: Մոուրինյոն գտել է իր թիմը և իրեն համապատասխան նախագահ,-Ռեդնապի խոսքերը մեջբերում ենք «ESPN»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում