Միջազգային մրցաշարեր. հայ շախմատիստների արդյունքները

Այս օրերին մի շարք հայ շախմատիստներ մասնակցում են միջազգային մրցաշարերի: 

Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Հունաստանի Կատերինի քաղաքում անցկացվող աշխարհի վետերանների առաջնությունում յոթ տուրից հետո վաստակել է 4,5 միավոր: Աղյուսակը 5,5 միավորով գլխավորում են գրոսմայստերներ Զուրաբ Ստուրուան (Վրաստան) եւ Ջոն Նանը (Անգլիա):

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը Գերմանիայի Բադ Վիզե քաղաքում անցկացվող օփենում յոթ տուրից հետո վաստակել է 6 միավոր և 12 այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը: Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը միայն կես քայլով է ետ մնում առաջատարներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում