Ռուսաստանցիներին թույլատրել են կրիպտոարժույթով գումար վաստակել

Ռուսաստանցիներին թույլատրել են կրիպտոարժույթով գումար վաստակել

Միջազգային պատժամիջոցների ֆոնին 2024 թվականին կրիպտոարժույթը Ռուսաստանում օրինականացվեց։ Այս մասին գրում է «Взгляд»-ը։

Ըստ «Взгляд»-ի՝ սա նշանակալի քայլ է եղել ոլորտի զարգացման գործում։ Մինչ այդ կրիպտոարժույթների մայնինգն ու օգտագործումը դուրս էր երկրի իրավական դաշտից։ Առաջադեմ քաղաքացիները Bitcoin կամ Ethereum ձեռք են բերել կամ վաճառել այլ ֆիզիկական անձանց, կամ փոխարկել դրանք դոլարի/եվրոյի արտասահմանյան կրիպտովալյուտաների բորսաներում:

Ներդրողները գնել են Bitcoin և այլ նմանատիպ գործիքներ արել հույս ունենալով դրանց արագ աճի կամ արբիտրաժային գործարքների համար։Խոշոր մայնինգային տնտեսությունները, որոնք պահանջում են զգալի ներդրումներ, չեն ունեցել իրավական կարգավիճակ:

Ռուսաստանի կենտրոնական բանկը երկար ժամանակ դեմ է եղել արժույթներին։ Այժմ օրինականացվրեց դրանք՝ միջազգային հաշվարկներ ապահովելու համար: 2024-ի օգոստոսի 8-ին Ռուսաստանում ընդունվել է թիվ 223-F3 օրենքը՝ միջազգային հաշվարկներում արժույթների օգտագործման համար։ Այսպիսով, կրիպտոարժույթները դարձել են եկամտի ստացման օրինական գործիք ինչպես քաղաքացիների, այնպես էլ պետության համար, եզրակացրել է հրատարակչությունը:

Սակայն, երկրում 2025թ. հունվարի 1-ից որոշ սուբյեկտների նկատմամբ արգելք է մտցվել մայնինգի հարցում։ Հատկապես այս գործունեությունն արգելվել է համատեղել էլեկտրաէներգիայի արտադրության, փոխանցման և վաճառքի հետ։

Հյուսիսկովկասյան հանրապետություններում՝ Դաղստանում, Ինգուշեթիայում, Կաբարդինո-Բալկարիայում, Կարաչա-Չերկեսիայում, Հյուսիսային Օսիայում, Չեչնիայում, ինչպես նաև Ռուսաստանի նոր շրջաններում, Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում, թվային արժույթի մայնինգն արգելված է մինչև 2031 թվականի մարտի 15-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում