Զոհվածների ընտանիքների համար Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները միրգ ու բանջարեղեն են հավաքել

Զոհվածների ընտանիքների համար Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները միրգ ու բանջարեղեն են հավաքել

Երեւանի քաղաքապետարանի 4 աշխատակից ամանորի նախաշեմին մոտեցել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ա. Բաբաջանյան 147 հասցեում գործող բանջարեղենի խանութ ու պահանջել միրգ- բանջարեղեն: Այս մասին Aravot.am-ին պատմեց խանութի տնօրենը: Նրա խոսքով՝ քաղաքապետարանի աշխատակիցները հայտնել են, որ պահանջվող միրգ ու բանջարեղենը զոհվածների ընտանիքների համար է ու ամեն վարչական շրջանից հավաքում են, որ Ամանորին ուրախացնեն զոհվածների ընտանիքներին:

Բաբաջանյան հասցեում գործող բանջարեղենի վաճառքի կետից քաղաքապետարանի աշխատակիցները մի քանի անանաս են տարել: Իսկ խանութի տնօրենին վստահեցրել են, որ խոշոր սուպերմարկետներից ավելի շատ են վերցնելու, քան փոքր ու միջին բիզնեսով զբաղվողներից են վերցնում:

Այս հարցով լրատվամիջոցը դիմել է Երեւանի քաղաքապետարան պարզաբանում ստանալու համար, բայց դեռեւս արձագանք չկա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում