Ռաոնիչ. Ֆեդերերի նկատմամբ հաղթանակը կարիերայիս գլխավոր իրադարձություններից մեկն է

Կանադացի Միլոշ Ռաոնիչը Փարիզի «Մասթերս 1000» մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլում շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին 7:6 (7:5), 7:5 հաշվով հաղթելուց հետո նշել է, որ այս խաղն իր կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկն է:

-Սա իմ կարիերայի գլխավոր հաջողություններից մեկն է, որը շատ կարևոր է հենց այս փուլում: Հաշվի առնելով բոլոր հանգամանքները` հավանաբար կարող եմ ասել, որ սա կյանքիս ամենամեծ հաղթանակն է:

ATP Ամփոփիչ մրցաշարին մասնակցելու հնարավորությունն ինձ շատ է ոգեշնչում: Ես անընդհատ ձգտում էի հասնել այդ մակարդակին և այս շաբաթ վերջապես հաջողվեց,-Ռաոնիչի խոսքը մեջբերված է ATP-ի պաշտոնական կայքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում