ՔՊ ավագանու անդամը կրակել է շան վրա

ՔՊ ավագանու անդամը կրակել է շան վրա

Սիսիանից «Հրապարակ»-ին ահազանգել են, որ ավագանու Քաղպայմանագրի անդամ Սուրեն Վարդանյանը, որ նաեւ մասնագիտությամբ բժիշկ է եւ քաղաքում հայտնի է որպես բժիշկ Սեյրան, քաղաքի կենտրոնական եւ բանուկ փողոցներից մեկում հրազենով կրակել է շան վրա, վնասել աչքը։ Դեպքի առթիվ քրեական վարույթ է նաեւ նախաձեռնվել, մենք փորձեցինք խոսել ՔՊ-ական ավագանու հետ, սակայն չպատասխանեց մեր զանգերին։

«Հրապարակ»-ին ՆԳՆ-ից ասացին, որ դեկտեմբերի 3-ի երեկոյան Սիսիան քաղաքի մի բնակչից Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին ստացվել է հաղորդում, որ Նելսոն Ստեփանյան փողոցում որսորդական հրացանով կրակել են թափառող ստերջացված շան վրա: Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում կրակողը ներկայացել է Սիսիանի բաժին, խոստովանել արարքն ու ներկայացրել իր անվամբ հաշվառված որսորդական ողորկափող հրացանը: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սիսիանի քննչական բաժին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում